Tert.am-ը գրում է․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արագածոտնի մարզ, ծանոթացել 2023 թվականին իրականացված աշխատանքներին և ընթացքի մեջ գտվող ծրագրերին:

Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Աշտարակ համայնքում: Սուբվենցիոն ծրագրով համայնքի 25 բնակավայրերում իրականացվել են 22.4 կմ ասֆալտապատման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը 2 մլրդ 142,5 մլն դրամ է, որից կառավարությունը հատկացրել է 749,8 մլն դրամ:

Աշտարակում կառավարության ղեկավարն այցելել է նաև նոր կառուցված խաղադաշտ: Ընդհանուր առմամբ Աշտարակ և Բազմաղբյուր բնակավայրերում կառուցվել է 4 խաղադաշտ: Ծրագրի արժեքը 267,3 մլն դրամ է, որից 93,5 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: 

Հաջորդիվ՝ վարչապետին Աշտարակում ներկայացվել են տուֆ քարով սալապատված փողոցները: Նման աշխատանքներ են իրականացվում նաև համայնքի Ավան, Բյուրական, Լեռնարոտ, Ոսկեվազ, Վերին Սասունիկ և Ուջան բնակավայրերում։ Ծրագրի արժեքը 265 մլն 920 հազար դրամ է, որից Կառավարությունը հատկացրել է 132,9 մլն դրամը: Սալապատված փողոցների ընդհանուր երկարությունը կլինի 2.5 կմ:

Կառավարության ղեկավարի հաջորդ կանգառը եղել է Սասունիկում, որտեղ կառուցվում է միջնակարգ դպրոց՝ Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում՝ Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 2 մլրդ 350 մլն դրամ:  Երկհարկանի դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար: Շինարարական աշխատանքներն ավարտին կհասցվեն 2025 թվականին:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Աշտարակի բժշկական կենտրոնի վերակառուցման աշխատանքներին: Ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով, արժեքը 1 մլրդ 289 մլն դրամ է: Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի վերակառուցված և կահավորված հիվանդանոց: Աշխատանքներն ավարտին կհասցվեն 2025 թվականին:

Կառավարության ղեկավարին է ներկայացվել Մ-3 միջպետական նշանակության ավտոճանապարհի 3,9 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը։ Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 798 մլն դրամ:  Աշխատանքները կավարտվեն մոտ ժամանակներս:

Ապարան համայնքում վարչապետը ծանոթացել է Շենավան բնակավայրում սուբվենցիոն ծրագրով նոր մանկապարտեզի կառուցման աշխատանքներին։ Ծրագրի արժեքը 282,9 մլն դրամ է, որից 198 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Մանկապարտեզը նախատեսված է 60 երեխայի համար: Արդեն իսկ կատարվել է շինարարական աշխատանքների 85%-ը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել