168.am-ը գրում է․

ՆԱՏՕ-ին այս պահին այլընտրանք չկա, սակայն Եվրոպական միությունը պետք է ինքնուրույն ապահովի իր անվտանգությունը։ Նման կարծիք է հայտնել Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչի պաշտոնից հեռացող Ժոզեպ Բորելը:

«Եվրոպայի տարածքային պաշտպանությունն ապահովելու խնդրում ՆԱՏՕ-ն այլընտրանք չունի», – գրել է նա X սոցիալական ցանցում և միևնույն ժամանակ մատնանշել, որ առկա է եվրոպական հանրության ռազմական ներուժի հզորացման անհրաժեշտությունը։

Նրա խոսքով՝ դա թույլ կտա «լուծել սեփական խնդիրները» և «նպաստել ընդհանուր պաշտպանությանը»։

«Եթե ԵՄ-ն ավելի ուժեղանա, ՆԱՏՕ-ն նույնպես ավելի ուժեղ կլինի», – հավելել է Ժոզեպ Բորելը:

Նա ավելի վաղ հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է անվտանգության հարցերում ապագայում լինի ավելի ինքնաբավ, բայց բաց է թողել հարցը, թե արդյոք այդ ինքնաբավությունը կներառի նաև միջուկային գործոնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել