Tert.am-ը գրում է.

Երևանը պատրաստ է շարունակել Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը և հնարավորինս սեղմ ժամկետներում խաղաղության պայմանագիր կնքել։ Այս մասին ԲՐԻԿՍ-ի X-րդ խորհրդարանական ֆորումում հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

Նա նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանային գծի շուրջ 12 կիլոմետրն արդեն սահմանազատվել է, և երկու կողմի սահմանապահ ծառայությունները տեղակայված են սահմանի համապատասխան հատվածներում։

«Հայաստանը հավակնություններ չունի իր միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս և պատրաստ է կառուցողական և ինտենսիվ աշխատանքի՝ սահմանազատման գործընթացը շարունակելու և խաղաղության պայմանագիրը հնարավորինս արագ ավարտին հասցնելու և ստորագրելու համար», - ասել է Ռուբինյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել