Հայտարարելով, որ շուտով պատրաստվում է անձամբ  բացատրել, թե որն է  «ոչ Արևելք, ոչ Արևմուտք»-ը՝ Սյամոն, ըստ էության, առավել հստակորեն է արտահայտել իր հավակնությունները՝ Հայաստանի ներքաղաքական կյանքում: Ո՞րն է Սյամոյի հաշվարկը: Սյամյի հաշվարկը թերևս 2026-ի հերթական ընտրություններն են. նա արտահերթ ընտրություններին պատրաստ չէ, ուստի երբ խոսում է  դրանց անհրաժեշտության մասին, նա ընդամենը կեղծում է՝ ստեղծելու իրական ընդդիմադիրի տպավարություն,որն իբր ուզումէ ժամ առաջ ազատվել ՔՊ-ից:

Իսկ 2026-ը Սյամոյի համար կարող է բարենպաստ լինել, բայց միայն մի դեպքում՝ Կովկասում Արևմուտքի դիրքերի հզորացման, Մոսկվայի հետքաշման՝ նկատի ունենալով այն փաստը, որ Սյամոն հանդես է գալիս Թուրքիայի ազգային շահերի պաշտպանթյան դիրքերից: Նիկոլի արևմտյան տերերն ունեն պլան, ըստ որի՝ երկրում պետք է լինի ամբողջությամբ հակառուսական իշխանություն ու ընդդիմություն,և եթե ուկրաինական պատերազմը ձգձգվեց, իսկ դրա ավարտը կարծես թե չի երևում, ապա այդ սցենարը միանգամայն կարող է իրական դառնալ:

Հենց սրա վրա էլ Սյամոն խաղադրույք է կատարել Նիկոլի «դաբրոյով», բայց թե որքանով կստացվի պլանները կյանքի կոչել, ցույց կտա միայն ժամանակը: Մի բան, սակայն, հստակ է՝ առանց ըտրակեղծիքների ո՛չ Սյամոն, ո՛չ էլ նրա թիմը չեն կարող խորհրդարան անցնել.  Սյամոյի վարկանիշը հավասար է -40-ի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել