Սյամոն չի՞ հետևում Հայաստանի ներքաղաքական կյանքում վերջին տարիների անցուդարձին, չգիտի՞, թե բոլոր ընդդիմադիր շարժումները՝ ներառյալ Սրբազան շարժումը, ինչ օրակարգով են փողոց դուրս եկել, ինչ օրակարգով են տասնյակ հազարավոր մարդկանց փողոց դուրս բերել, ինչու են Նիկոլին դեմ գնացել ու փոխարենն ինչ են առաջարկել: Սյամոն նման բան է հայտարարում՝ նպատակ ունենալով վարկաբեկելո՞ւ ընդդիմությանը, թե՞ նա ծածուկ կերպով փորձում է ակնարկել, որ ինքը դեմ չի լինի դիտարկվել որպես Նիկոլին այլընտրանք, եթե դրա կարիքը լինի, քանի որ իբր ինքը բոլոր խնդիրների լուծուծումն ունի:
Սյամոն չի հասկանում, սակայն, որ նույնիսկ մինչև Նիկոլի գրպանային ընդդիմություն էլ չի ձգում, քանի որ մինչև վերջ պախարակված-ավարտված է: Նիկոլը գուցե ինչ-որ տեղ դեմ չէր լինի Սյամոյին տեսնել իրեն իբր ընդդիմացողի դերում, սակայն հասկանում է, որ նա այլևս ժամկետնանց ռեզին է, որով հարաբերվելը կարող է հղի լինել անկանխատեսելի հետևանքներով:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2864
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել