Tert.am-ը գրում է.

Շատ կարևոր է, որ այս քննարկումները խոսեն վերջնարդյունքի մասին՝ ինչ ենք ուզում անել, ինչ ենք կառուցելու, որն է այս ամենի վերջնարդյունքը։ Այս մասին Դիվանագետների համահայկական խորհրդի նախաձեռնած կլոր սեղան-քննարկմանն ասաց «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

Նրա խոսքով՝ այն, ինչ իրենք հիմա խոսում են, ամեն օր էլ կխոսեն, բայց քննարկումը պետք է միտված լինի տանելու ինչ-որ բանի։

«Խնդրում եմ, որ բոլորի միտքը լինի այն, թե այս քննարկումների միջոցով ինչ ենք կառուցելու՝ թե՛ տեսական, թե՛ գործնական իմաստով, բնականաբար՝ գործնականը բխած լինելով տեսականից»,- նշեց նա։

Բագրատ Սրբազանի խոսքով՝ պետք է ձևավորել ունակների համայնք, բայց առանց անձնական հավակնությունների։

«Սա մեղք է կյանքում, երբ ունենք հավակնություններ ամենաճշմարիտը լինելու, մանավանդ աշխարհաքաղաքական վերլուծությունների բարդ իրավիճակների մեջ, ինչից մենք տեղեկությունների սահմանափակում ունենք լայն իմաստով»,- հավելեց Բագրատ Սրբազանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել