Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այցելել է Տավուշի մարզի Կիրանց համայնք։

Այս մասին հայտնել է նարարարը:

«Տեղում, մարզպետ Հայկ Ղալումյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սերժիկ Պետրոսյանի և «Ճանապարհ» ընկերության ղեկավար Էդուարդ Բեզոյանի ուղեկցությամբ, հետևել եմ Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի, կամրջի, ինչպես նաև Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։

Այս պահին աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են։

Տվել եմ մի շարք նոր հանձնարարականներ»- գրել է Գնել Սանոսյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել