Զարզանդ արտաքինով աչքի ընկնող ՔՊ-ական Զեյնալյան Նարեկը, որ օրերս պնդել էր, թե Կիրանցում սաղ OK է, բավական բարեկեցիկ կենցաղով է ապրում. նրա ներկայացրած հայտարարագիրը վատ տեսք չունի:

Մասնավորապես՝ պարզվում է, որ 2023-ի ընթացքում նա ձեռք է  բերել 2 բնակարան՝ Երևանում, մեկ ավտոկայանատեղի: Արդյունքում տարվա վերջում Նարեկը տնօրինել է 1 ավտոկանանատեղի, 4 բնակարան, 1 անհատական բնակելի տուն՝ Ձորաղբյուրում: Նա ունի նաև 2006-ի արտադրության  «Mercedes-Benz», 568000 դրամի  բաժնային արժեթղթեր և այլ ներդրումներ, ավելի քան 23000000-ի պարտքային և այլ արժեթղթեր, հանձնված և վերադարձված փոխառությունները կազմել են մոտ 32000000 դրամ, մոտ 60000 դոլարի էլ կանխիկ դրամ է Նարեկի մոտ եղել,  հաշվետու տարվա եկամուտները կազմել են 22533791 դրամ,  45400000 դրամի էլ վարկ ունի, միանվագ ծախսերը կազմել են համարյա 10000 դոլարին համարժեք դրամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել