168.am-ը գրում է․

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի հուլիսի 12-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) միջխորհրդարանական վեհաժողովին։

Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական Մովսես Հարությունյանը։

«Հարգելի՜ գործընկերներ, ձեր հարցումներին ի պատասխան՝ տեղեկացնում եմ, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի հուլիսի 12-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին»,- նշված է Հարությունյանի գրառման մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել