Tert.am-ը գրում է.

ՀՀ իշխանությունների հայտարարությունն այն մասին, որ «Ռուսաստանը հանձնել է Ղարաբաղը, սուտ է և ուղղված է Ղարաբաղի հանդեպ գործած սեփական դավաճանության, արևմտյան ճամբար անցնելու որոշման արդարացմանը». այս մասին ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

Միևնույն ժամանակ նա խոստովանել է, որ ռուսական կողմն ամեն ինչ չէ, որ ճիշտ է արել:

«Պարոն Արմեն Գրիգորյանը (ԱԽ քարտուղար) իր աղմկահարույց հայտարարությամբ Ռուսաստանին վերագրեց Լեռնային Ղարաբաղի կորստի, հանձնման պատասխանատվությունը. Ռուսաստանը հայտնվեց շատ բարդ, ես կասեի հիմար վիճակում, քանի որ կողմերի, նախևառաջ հայկական կողմի խնդրանքով Ղարաբաղում տեղակայելով իր խաղաղապահներին, Մոսկվան հետագայում չստացավ  խաղաղապահներին գործելու հնարավորություն տվող մանդատ: Եվ ամենակարևորը, 2022 թվականին Հայաստանի վարչապետն արևմտյան մայրաքաղաքներում հրապարակավ հայտարարեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի ներքին խնդիրն է»,- ասել է Զատուլինը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել