Պնդելով, թե Հայաստանի ներքաղաքական խոսույթը հիմնականում «մետության» շուրջ է՝ արևտամետ, ռուսամետ՝ Խանումյան Հայկոն հայտարարել է, թե կենտրոնը պակասում է՝ կենտրոն, որը կփորձի հակադիր շահերը, տարբեր հակադիր կոնցեպտները միմյանց համադրել և հայկական շահերից բխող առաջարկներ ներկայացնել: «Կարծում եմ՝ էս բացն առաջիկայում կփորձենք լրացնել և ավելի հստակ առաջարկություններով հանդես կգանք»,-մասնավորապես՝ հայտարարել է Հայկոն:

Հայկոն թութակել է Սյամոյի կողմից պարբերաբար հնչող հայտարարությունները՝ թերևս ակնարկելով, որ իր կողմից մատնանշված բացը փորձելու է լրացնել հենց Սյամոն. նա է դառնալու «կենտրոնը», նա է հայկական հողի վրա համադրելու միմյանց արմատապես հակասող կոնցեպտները, միմյանց միջև լուրջ հակասությունների մեջ հայտնված երկրների շահերը:

Խանումյան Հայկոն ինքն իրեն կողքից լսո՞ւմ է: Ավելի արժանահավատ կլիներ, եթե ասեր, որ Սյամոն տիեզերագնաց է, քան հայտարարեր մի բան, որը Սյամոյից նույնքան հեռու է, որքան երկիրը՝ Անդրոմեդայից:

Միակ բանը, որ Սյամոն կարող է շատ լավ անել, թուրք-ադրբեջանական շահերը հայության հաշվին համադրելն է: Նա դա ապացուցեց 2020-ին, երբ արցախցիների կենսական շահերի հաշվին Նիկոլ-Իլհամ պայմանավորվածությունը կյանքի կոչեց՝ վերջում փախչելով Արցախից: Հենց հիմա էլ զբաղված է «Զանգեզուրի միջանցքի» գովազդով՝ տարբեր ճամարտակություններ անելով ուղիղ եթերներից:

Սյամոյին չի կարելի ազատություն կամ ինքնադրսևորվելու հնարավորություն տալ, քանի որ նրա ազատությունը կարող է Հայաստանի լիարժեք կործանում արժենալ. գոյություն չունեցող Արցախը դրա վառ ապացույցն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել