Tert.am-ը գրում է.

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը հուլիսի սկզբից այսպես կոչված «խաղաղարար առաքելություն» է իրականացնում Կիևում, Մոսկվայում և Պեկինում, ոչ հրապարակային նամակ է գրել ԵՄ ղեկավարությանը՝ ներկայացնելով Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներ Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումների մանրամասները և Կրեմլի դիրքորոշումը Ուկրաինայի դեմ պատերազմի վերաբերյալ։

Այս մասին հայտնել է svoboda.org-ը՝ նշելով, որ խմբագիրները փաստաթուղթը ստացել են եվրոպացի մի պաշտոնյայից, որը ցանկացել է անհայտ մնալ։

Նամակը թվագրված է հուլիսի 5-ով և ուղարկվել է Ադրբեջանից, որտեղ Հունգարիայի վարչապետն այցելել էր Մոսկվայից հետո, որպեսզի օկուպացված Շուշի քաղաքում մասնակցեր Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Փաստաթուղթն ուղղված է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և ԵՄ անդամ երկրների ղեկավարներին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել