Հուլիսի 8-ին Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը հյուրընկալել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։

Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Մեղրի կատարած այցի համար։

Դեսպանի Մեղրի համայնք կատարած այցի նպատակը ճանաչողական է եղել: Նա ցանկություն է ունեցել ծանոթանալ Հայաստանի հարավում տիրող իրավիճակին։

Իր խոսքում Պիրունչիկը նշել է, որ բազմիցս էր լսել Մեղրիի տարածաշրջանի, մեղրածոր և քաղցրահամ մրգերի, բարենպաստ պայմանների մասին, ինչն էլ նրան ստիպել է այցելել Մեղրի։

Հանդիպման վերջում դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, և երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հանդիպումները լինեն շարունակական։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել