Tert.am-ը գրում է.

Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի տարբեր քաղաքներին, կա շուրջ երկու տասնյակ զոհ։ Այս մասին իր թելեգրամյան ալիքում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ մանրամասնելով, որ հարվածների տակ են հայտնվել Կիևը, Դնեպրը, Կրիվոյ Ռոգը, Սլավյանսկը, Կրամատորսկը: 

«Տարբեր տեսակի ավելի քան 40 հրթիռ։ Վնասվել են բնակելի շենքեր, ենթակառուցվածք և մանկական հիվանդանոց։ Բոլոր ծառայությունները ներգրավված են հնարավորինս շատ մարդկանց փրկելու համար», - գրել է Զելենսկին։

Հրթիռային հարվածների հետևանքով Կիևի մանկական հիվանդանոցում, ըստ տեղի իշխանությունների, կա 7 զոհ։ Նշվում է, որ հիվանդանոցի փլատակներում կարող են դեռ մարդիկ լինել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել