Լիտվա կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Իսլանդիայի սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար Գուդմունդուր Ինգի Գուդբրանդսոնի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղություններին առնչվող մի շարք հարցեր․ շեշտվել է համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը, որը թույլ կտա խոցելի խմբերի համար իրականացվող ծրագրերը դարձնել առավել թիրախային և արդյունավետ։

Այս համատեքստում ընդգծվել է նաև լավագույն փորձի փոխանակման անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա նպաստել երկու երկրների ոլորտային առաջընթացին ու զարգացմանը։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել քննարկումները շարունակել նաև փոխադարձ այցերի ձևաչափով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել