Tert.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության իրավապահների կողմից հետախուզվող կինը հայտնաբերվել է Պռոշյան գյուղում: ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Նաիրիի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 2-ին Պռոշյան գյուղի Վանահովիտ թաղամասում հայտնաբերվել, ձերբակալվել և Նաիրիի բաժին է տեղափոխվել 44-ամյա Էյմի Բ.-ն: Նա Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության իրավապահների կողմից հետախուզվում էր սպանություն կատարելու շուրջ նախնական համաձայնության և ապօրինի կերպով հրազեն պահելու մեղադրանքով:

Կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

Ինչպես գրում է BBC-ն, Էյմի Բետրոն հետախուզվում էր Վեսթ Միդլենդսի ոստիկանության կողմից՝ կապված 2019 թվականի սեպտեմբերին Բիրմինգհեմում գործարարի վրա կրակելու փորձի հետ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել