Tert.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը չեղարկել է մասնակցությունն օկուպացված Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության  գագաթնաժողովին, քանի որ մտադիր է անձամբ ներկա գտնվել հուլիսի 6-ին Բեռլինում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի՝ Թուրքիայի և Նիդեռլանդների հավաքականների միջև հանդիպմանը։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, հայտնում է թուրքական A Haber հեռուստաալիքը։ 

Այս որոշումը, ինչպես պարզաբանում է հեռուստաալիքը, ի թիվս այլնի, ընդունվել է կապված ազգային հավաքականի խաղացող Մերիհ Դեմիրալի շուրջ ծագած սկանդալի հետ: Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) թուրք ֆուտբոլիստի նկատմամբ հետաքննություն է սկսել՝ խաղի ժամանակ թուրք ազգայնականների՝ «գորշ գայլերի» հայտնի ժեստը ցույց տալու պատճառով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել