Tert.amLife-ը գրում է
«Շատ եմ սիրում և՛ դերասանուհուն, և՛ նրա կերպարը, որ ստացել են միասին: Ես չեմ պատկերացնում այլ դերասանուհու այս կերպարում: Գրեթե բոլոր կերպարները կոլորիտային են: Մենք նկարահանումներ ունենք Հայաստանի տարբեր մարզերում՝ Վանաձոր, Գյումրի, Ապարան: Սյունիքում ևս ունենալու ենք նկարահանումներ, և ֆիլմում կոնկրետ մարզային դեմքեր կտեսնենք»,- անդրադառնալով «Նոր տարվա կինո» ֆիլմում Լիանա Վանոյանի կերպարին՝ Tert.am Life-ի հետ զրույցում նշեց ռեժիսոր Ելենա Արշակյանը:
Դերասանուհի Լիանա Վանոյանն, ով ֆիլմում մարմնավորում է Փիրուզի կերպարը, նշեց, որ Ելենայի հետ առաջին անգամ չէ, որ աշխատում է, բայց սա իր կյանքի առաջին գեղարվեստական ֆիլմն է:
«Երբ ինձ պատմեց ֆիլմի մասին, նրա ոգևորությունն ինձ գրավեց: Որքան էլ առաջին հայացքից կատակերգություն է թվում, բայց շատ ավելի խորն է և կարևոր ասելիք կա ֆիլմում: Ինձ համար դա շատ կարևոր է, դրա համար ես այստեղ եմ: Հուսամ հանդիսատեսին տեղ կհասնի նույնությամբ: Մեծ սիրով եմ աշխատում»,- պատմեց դերասանուհին:
Խոսելով Փիրուզի կերպարից, նշեց, որ հավաքական կերպար է: «Կոլորիտային կերպար է: Մի փոքր դժվար է տրվում, բայց սիրում եմ կերպարս: Իմ առանձին ստեղծագործական կյանքում կերպարները շատ են, բայց սա ամենաբարդն էր, որ ոչ մեկին նման չլինի, որ հենց այս ֆիլմի համար լինի»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: