Հուլիսի 2-ին, ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, այն մասին, որ Երևանի բնակիչ 39-ամյա Գագիկ Հ․-ն իր մոտ պահում է ապօրինի զենք ու զինամթերք և երբեմն էլ կրում է այն, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկաները պարզել են, որ Գագիկ Հ․-ն գտնվում է Երևան քաղաքի Արամի և Աբովայն փողոցների խաչմերուկում, որտեղ էլ ապօրինի զենք, զինամթերք պահելու հիմնավոր կասկածանքով քրեական հետախույզները ձերբակալել են նրան և տեղափոխել ոստիկանության Կենտրոնական բաժին։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին։ Նրա մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի մարտական  ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտներով և մոխրացված հետքերով կաթոցիչ, ինչպես նաև ծալովի դանակ։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիետի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Կայքի տեղեկություններով Գագիկ Հ․-ն նախկինում եղել  է մի քանի անգամ դատապարտված, այդ թվում սպանության համար և Քանաքեռում հայտնի է որպես քրեական հեղինակություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել