168.am-ը գրում է․

Ղրղզստանում Օշի մարզի Կարա Կուլջայի շրջանում հեղեղահոսքերի հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի: Հունիսի 30-ին հաղորդվել էր ինը զոհի մասին։

«Օշի մարզի միանգամից մի քանի շրջանում աշխատանքներ են տարվում տարերային աղետի հետևանքները վերացնելու ուղղությամբ, որին ներգրավված են ԱԻՆ-ի փրկարարները, զինվորներ և տեղի բնակիչներ, ինչպես նաև հատուկ տեխնիկա: Աշխատանքներ են ընթանում ավերված կոմունիկացիաների վերականգնման ուղղությամբ, առանձին բնակավայրեր դեռևս մնում են առանց էլեկտրականության և խմելու ջրի, ավերվել են ներքին ավտոճանապարհները»,- ասել է ԱԻՆ-ի ներկայացուցիչը։

Ղրղզստանի ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից հաղորդել են, որ երկրում մինչև հուլիսի 2-ը կանխատեսվում են հորդառատ անձրևներ, առկա հեղեղումների առաջացման վտանգ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել