89 տարեկան հասակում կյանքից հեռացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը։
Այդ մասին հայտնում է Եղիշե Չարենցի տուն-թանգարանը։
Անահիտ Չարենցը զբաղվել է հոր՝ Եղիշե Չարենցի ձեռագրերի ուսումնասիրմամբ և վերծանմամբ։ 1978 թվականին հրատարակել է «Չարենցի ձեռագրերի աշխարհում» աշխատությունը, 1983 թվականին՝ «Անտիպ և չհավաքված երկեր» գիրքը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել