Tert.am-ը գրում է.


Հուլիսի 3-ին հանդիպում է լինելու քաղաքական դաշտի ուժերի հետ. քաղաքական մեծ կամ փոքր խորհուրդ կկազմվի:

Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը:

«Հանդիպման կկանչենք նրանց, որոնք ի սկզբանե եղել են։ Հավանաբար այդ ուժերով քաղաքական մեծ կամ փոքր խորհուրդ կկազմվի, ձևաչափը կորոշենք», - ասել է Բագրատ Գալստանյանը։

Բագրատ Սրբազանը նաև ասաց, որ նախորդ օրերին նախաձեռնող խմբի անդամ Սուրեն Պետրոսյանի հետ հանդիպում չի ունեցել։

«Սուրենի հետ չեմ հանդիպել, որովհետև Ոսկեպար է գնացել այս ընթացքում», - լրագրողներին ասաց նա։

Սրբազանն այսօր հավելեց՝ շարժումը շարունակվում է, և ովքեր ցանկություն ունեն դրա անդամ ու մաս լինել, միշտ կարող են ներկա լինել, սակայն հստակ չասաց՝ Սուրեն Պետրոսյանը շարունակում է լինել անդամ, թե ոչ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել