Lurer.com-ը գրում է.

«Խաղաղության պայմանագրի տեքստում ամենամեծ խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է»,-հայտարարել է պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը իր վրաց գործընկեր Իլյա Դարչիաշվիլիի հետ համատեղ ասուլիսում։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ զգալի առաջընթաց է գրանցվել։ Ադրբեջանը շարունակում է աշխատել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ։ Հայկական կողմին ներկայացվել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկների հերթական փաթեթը։ Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է Բայրամովը։

«Ադրբեջանի դեմ տարածքային պահանջները մնում են Հայաստանի հիմնական օրենքում՝ Սահմանադրության մեջ։ Սա մեզ թվում է գործընթացն ավարտին հասցնելու ամենալուրջ խոչընդոտը», -հայտարարել է Բայրամովը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել