Tert.am-ը գրում է.

Կառավարությունը նախատեսում է 2024 թվականի հուլիսի մեկից Հանրային պաշտպանի գրասենյակին լրացուցիչ 15 հաստիք ավելացնել։

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ԵԽԽՎ-ն բարձր է գնահատել դատական համակարգի անկախության պահպանմանն ուղղված բարեփոխումները, որոնք իրականացնում է Հայաստանը։ Նա ասաց, որ, իհարկե, նշվել է նաև մի շարք մարտահրավերների մասին, այդ խնդիրների մասին ևս գիտեն։

«Մեր կամքն է, որ մենք հետևողական և անարգել գնանք ՀՀ դատական համակարգն իրական անկախությամբ ապահովելու ճանապարհով։ Կարծում եմ՝ անկախությունն ու արդար դատաքննության իրավունքի հասանելիությունն ապահովելու իմաստով Հանրային պաշտպանի ինստիտուտի ուժեղացումը շատ կարևոր է, ունենք պատկերացումներ, որոնք հետևողականորեն կյանքի ենք կոչելու»,- նշեց նա։

Ըստ Փաշինյանի` դատական համակարգի անկախության հետ կապված մարտահրավերը 2018 թվականից եղել ու շարունակում է մնալ նույնը՝ պետք է կենտրոնացած մնալ այդ մարտահրավերների վրա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել