Tert.am-ը գրում է.

Միացյալ Նահանգների կոնգրեսական Ադամ Շիֆը և Կոնգրեսի իր գործընկերների քառասունյոթ անդամից բաղկացած երկկուսակցական խումբը Պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված նամակում հորդորել են ԱՄՆ-ին առաջնահերթություն տալ Լեռնային Ղարաբաղում վտանգի տակ գտնվող հայկական ժառանգություն ունեցող վայրերի պաշտպանությանը` ադրբեջանցի պաշտոնյաների հետ հետագա ողջ դիվանագիտական շփումների ընթացքում։ Այս մասին նշվում է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի (ANCA) տարածած հաղորդագրության մեջ։

«Չկա Ադրբեջանի ցեղասպանության մտադրության ավելի հստակ ապացույց, քան նրա համակարգված ջանքերը՝ ոչնչացնելու հայկական քաղաքակրթության վերջին հետքն Արցախում, ճիշտ այնպես, ինչպես դա արեցին Հայոց ցեղասպանությունից հետո թուրքական կառավարությունները։ Մենք ողջունում ենք Ներկայացուցիչ Շիֆի ղեկավարությունը հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունն ապահովելու գործում և գնահատում ենք նրա շարունակական ջանքերը՝ մարդկության դեմ կատարած հանցագործությունների համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ», - նշել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Կոնգրեսական Ադամ Շիֆի և երկկուսակցական խմբի հղած նամակում, մասնավորապես, ասվում է.

«2023 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակմամբ արդեն իսկ ապացույցներ կան, որ Ադրբեջանը շարունակում է ինչպես այս տարածաշրջանում, այնպես էլ դրանից դուրս հայկական մշակույթը ջնջելու իր ռազմավարությունը»: 
Մշակույթ

Օրենսդիրներն ընդգծել են, որ հայկական մշակութային ժառանգության համար այս զգալի ռիսկերի պատճառով են գրում այս նամակը: Այսկերպ, նրանք արտահայտում են իրենց խորը մտահոգությունը, նշելով, որ Պետքարտուղարությունը պետք է ավելին անի Ադրբեջանի գործողությունները կանխելու համար։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել