Tert.amLife-ը գրում է
Tert.am Life-ի բլից հարցերին այս անգամ պատասխանել է դերասան Ավետ Զոհրաբյանը:
-Համաշխարհային ո՞ր աստղի հետ կուզեիք խաղալ:
-Առաջին տեղում Ջեք Նիկոլսոնն է՝ ֆանտաստիկ դերասան , շատ կուզեի նրա հետ ֆիլմում խաղալ: Գլեն Քլոուզի հետ շատ կուզեի և՛ կինոյում, և՛ թատրոնում խաղալ, որովհետև յուրահատուկ դերասանուհի է, ինչպես նաև Դի Կապրիոյի:
-Եթե չդառնայիք դերասան, ի՞նչ մասնագիտություն կընտրեիք:
-Միանշանակ կընտրեի խոհարարի մասնագիտությունը: Եվ՛ խոհանոցից մի փոքր գլուխ կհանեի, և՛, մենակ ժամանակ գլխիս ճարը կտեսնեի: Շեֆ խոհարար կուզեի լինել:
-Երևանում Ձեր ամենասիրելի հատվածը:
-Սիրելի հատվածներ շատ ունեմ, բայց ամենասիրելի հատվածը Մատենադարանի հարակից տարածքն է, ինձ համար այն տիեզերական կետում է կառուցված:
-Ձեր ամենասիրելի հայ դերասանը:
-Մարջան Ավետիսյանն է իմ ամենասիրելի հայ դերասանուհին: Ե՛վ կինոյում, և՛ թատրոնում հրաշալի է:
-Ֆոբիաներ, վախեր ունե՞ք:
-Շատ ունեմ, բայց առաջին տեղում բարձրությունից վախն է: Անգամ բարձրահարկ շենքերից ներքև չեմ կարողանում նայել: Ատում եմ նաև մթությունը: Մանկական վախ է, մինչ օրս չեմ կարողանում հաղթահարել:
-Ավելի շատ նեղանո՞ւմ եք, թե նեղացնում:
-Նեղանում եմ, աշխատում եմ քիչ նեղացնել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: