Հայաստանի տրամադրած ականապատ քարտեզները ցածր ճշգրտության են, դրանց օգտակարությունը չի գերազանցում 25%-ը, հայտարարել է Ադրբեջանի հակաականային գործակալության խորհրդի նախագահ Վուգար Սուլեյմանովը՝ օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում համաժողովի ժամանակ:

Նրա խոսքով՝  խնդիրն այն է, որ Երևանը փոխանցել է նախկին շփման գծի տարածքում ականապատ տարածքների քարտեզներ, այլ ոչ թե Արցախի խորքում գտնվող տարածքներինը։

«Տվյալներն ընդգրկում են միայն նախկին շփման գիծը: Վերամշակելով այս տվյալները՝ պարզ դարձավ, որ այս տվյալների օգտակարությունը չի գերազանցում 25 տոկոսը, սա շատ ցածր ցուցանիշ է»,- պարզաբանել է Սուլեյմանով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել