Tert.am-ը գրում է.

Եվրամիությունը կփակի իր դռները Վրաստանի առաջ, եթե երկրի կառավարությունը շարունակի իր ներկայիս կուրսը։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, Եվրամիության խորհրդի նիստին ժամանելուն պես հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

«ԵՄ-ի դռները հիմա բաց են Վրաստանի համար: Բայց եթե կառավարությունը շարունակի անել այն, ինչ անում է, այդ դռները կփակվեն»,- ասել է նա՝ կարծիք հայտնելով, որ Վրաստանի ժողովուրդը ստիպված կլինի վճարել Վրաստանի կառավարության գործողությունների համար:

Բորելի խոսքով՝ ԵՄ արտգործնախարարները կքննարկեն Վրաստանում ստեղծված իրավիճակը և դրա ֆոնին ԵՄ հնարավոր գործողությունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել