Tert.am-ը գրում է.

Աստանայի 26-հարկանի վարչական և բնակելի համալիրում բռնկված հրդեհն ամբողջությամբ մարվել է, հայտնում է Sputnik Ղազախստանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հրդեհը բռնկվել է շենքի 26–րդ հարկում և հաշված րոպեների ընթացքում տարածվել։ Մի քանի հարկերում այրվում է շենքի երեսպատումը։

Հրդեհի մակերեսը կազմել է 250 քմ։ Փրկարարները ստիպված են եղել հանգցնել կրակը 30 աստիճան շոգին։

Շենքից տարհանվել է 12 մարդ, այդ թվում՝ 7 երեխա։ Հրդեհից փրկվել է 2 մարդ, որոնցից մեկը երեխա է։

Արտակարգ իրավիճակների նախարարության նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառը կրակի օջախի հետ աշխատանքն է եղել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել