Բոլոր դիվանագիտական և բարոյական նորմերով Արցախի Հանրապետության ներկայացուցչյան տարածքը դա Արցախն է։ Մեր Արցախն է։ Հուսամ, որ հայ ազգի համար Արցախը մերն է։ Բայց նորից կրկնեմ այդ տարածքը Արցախ է։ Այդ տարածքի ուղղությամբ որևէ գործողություն նշանակում է հարձակում Արցախի վրա։
Ստացվում է, որ Արցախի վրա, բացի թշնամի ադրբեջա-թուրքական հարևաններից, երեկ տեղի է ունեցել նաև Հայաստանի գործող ուժային կառույցի հարձակում` ջարդելով դարպասը և գույք տանելով։
Մի հատ պատկերացրեք նման բան ԱՄՆ, ՌԴ, կամ Ֆրանսիայի դեսպանատների կամ հյուպատոսական ծառայությունների վրա։ Հատուկ այդ երկրները նշեցի, որպես ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահներ երկրներ։
Այս մի կարմիր գիծն էլ անցանք։ Արցախի երաշխավորից, Արցախի վրա հարձակվողի հասանք։
Իրավացի էր մեր ազգային հերոսը` ասելով, որ կորցնելով Արցախը շրջելու ենք Հայոց պետականության վերջին էջը։ Դարպաս ջարդել՝ հայը հայի հետ բանակցել, խոսել, հոգ տանել, ... ասա որը ասես, որը մնա։ Հրաման կատարելը նույնպես պատիվ պետք է բերի, հատկապես երբ երդում եք տալիս, տղերք, տեսնես քանիսդ եք այդ դարպասը ջարդողներից Հայրենիքի Արցախյան սահմանին անցել ձեր պարտադիր զինվորական ծառայությունը և մի գուցե նույնիսկ հերոսություններ արել։ Վայ մեզ, այս ու՞ր հասանք։ Ո՞նց կարողացաք հարձակվել Արցախի վրա։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/pfbid02WFJRjJ59rCTCDCgdeThn5zq934ekvEdwTFDdXkpbHKSPgkZUsPw2HE5mwEt6MYmHl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել