Բագրատ Սրբազանն իր ավատոմեքենան նվիրեց Արցախի ներկայացուցչությանը: Այս մասին նա հայտարարեց Արցախի ներկայացուցչություն այցելելու ժամանակ:

Ներկայացացուցչությունում նրան դիմավորեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, որը շնորհակալություն հայտնեց նշելով, որ դրա կարիքը չկա:

«Տեղի ունեցածն անընդունելի է ու դատապարտելի։ Ես ուզում եմ իմ մեքենան նվիրել Ձեզ, մեր ժողովրդի ծառայության համար։ Սա հստակ ուղերձ պետք է լինի այն մարդկանց, ովքեր չնչին, էժան տարբերակով փորձում են որևէ ձև ճնշել»,-ասաց Բագրատ Սրբազանը։

Բագրատ Սրբազանն Արցախի նախագահի հետ մտան ներկայացուցչության շենք` զրուցելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել