Tert.am-ը գրում է.

Պաղեստինի պետականությունը ճանաչելու որոշումը բացասական ազդեցություն կունենա հայ–իսրայելական հարաբերությունների վրա։ Այս հայտարարությունն արել է Իսրայել վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։

«Հայաստանի որոշումը մրցանակ է ՀԱՄԱՍ-ի և պաղեստինյան այլ խմբավորումների ահաբեկիչների և մարդասպանների համար: Այդ քայլը լուրջ երկարաժամկետ հետևանքներ կունենա Իսրայելի և Հայաստանի հարաբերությունների համար»,- գրել է նա Telegram–ում։

Հիշեցնենք, որ  ՀՀ արտգործնախարարությունն այսօր հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել