Tert.am-ը գրում է.
Պաղեստինի պետականությունը ճանաչելու որոշումը բացասական ազդեցություն կունենա հայ–իսրայելական հարաբերությունների վրա։ Այս հայտարարությունն արել է Իսրայել վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։
«Հայաստանի որոշումը մրցանակ է ՀԱՄԱՍ-ի և պաղեստինյան այլ խմբավորումների ահաբեկիչների և մարդասպանների համար: Այդ քայլը լուրջ երկարաժամկետ հետևանքներ կունենա Իսրայելի և Հայաստանի հարաբերությունների համար»,- գրել է նա Telegram–ում։
Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարարությունն այսօր հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը։
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2024/06/21/armenia-israyel/4143518
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել