Բագրատ Սրբազանը Տավուշում սահմանապահներից հարցրել է, թե որտեղ են գտնվում Փաշինյանի ցույց տված ցանկապատները:

«Այդ քառակուսի ցանկապատը ո՞ր մասում է, ասացին Ոսկեպար-Կիրանց հատվածում է»,- հարցրել է Սրբազանը:

Սահմանապահներից մեկը՝ ի պատասխան Սրբազանի հարցին, ասաց.

«Ես ծառայություն չեմ իրականացրել. տեղյակ չեմ, դիմեք լրատվական բաժին»:

Նույն հարցը Սրբազանն ուղղեց նաև հրամանատարին, վերջին նույնպես պատասխանեց, որ տեղյակ չէ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը Ներքին Հանդում բնակիչներին ցուցադրելով Ոսկեպարում, իր ներկայացմամբ, սահմանազատումից հետո տեղադրված փշալարերը, ասել էր.

«Հիմա որ Ոսկեպարում սահմանազատում ենք արել, այ սենց վիճակ է, ցանկապատը քաշած, անվտանգությունը ապահոված, ոչ կով է անցնում, ոչ մարդ է անցնում, գիշերն էլ մարդիկ հանգիստ քնում են:Նույնն էլ պետք է այստեղ անենք, որովհետև լուծումը էդ ա, ժողովուրդ»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել