Tert.amLife-ը գրում է.
Tert.am Life-ի բլից հարցերին այս անգամ պատասխանել է երգիչ, դերասան, հաղորդավար Գրիշա Աղախանյանը:
-Ինչո՞վ է օգնում Ձեզ հայտնի լինելը:
-Ինձ հաճելի է, այդքան բան:
- Ինչպե՞ս եք վերաբերվում վատ մեկնաբանություններին:
-Սկզբից դժվար, հիմա թեթև եմ տանում:
-Տաքսու մեջ հնչող վատ երաժշտությունը ստիպված լսո՞ւմ եք, թե՞ խնդրում եք անջատել:
-Տաքսուց վաղուց չեմ օգտվում, բայց եթե նման իրավիճակ լինի կխնդրեմ անջատել:
- Ամեն օր պլանավորո՞ւմ եք հաջորդ օրը:
-Պարտադիր:
-Կենցաղում ինչն՞ է ձեզ նյարդայնացնում:
-Ես համակերպվող եմ, ինչ-որ բան չկա, որ ծանր եմ տանում:
-Ամենամեծ սուտը Ձեր մասին, որ լսել եք, ո՞րն է եղել:
-Որ Ջրաշխարհը իմն է:
- Ի՞նչ եք անում տխուր ժամանակ:
- Մենակ եմ սիրում մնալ:
-Ի՞նչ տիպի մարդկանց հետ չեք շփվի ընդհանրապես:
-Անհամ, անդուր, զզվելի, որոնք, ցավոք, շատ են:
-Մանկության երազանքը ո՞րն է եղել:
-Բոլոր սովետական երեխաների նման երազել եմ տիեզերագնաց դառնալ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: