ԵԱՏՄ-ում նախագահող Հայաստանի խնդրանքով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը տեղի կունենա Ռուսաստանի տարածքում՝ Սանկտ Պետերբուրգում, դեկտեմբերի 25-ին: Այս մասին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Պաշտոնյան հավելել է նաև, որ գագաթնաժողովը կնախագահի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նիստը Հայկական կողմի խնդրանքով կազմակերպվել է Ռուսաստանի տարածքում, թեև այդ նիստը նախագահելու է ՀՀ վարչապետ Փաշինյանը»,- ասել է Ուշակովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել