Tert.amlife-ը գրում է․

Ինչպես արդեն հայտնել էինք, նոյեմբերի 25-ին, Վարչական դատարանում տեղի էր ունենալու Գոյ թատրոնի և ԿԳՄՍ նախարարության միջև կարևոր դատական նիստը, որը, սակայն հետաձգվեց:

Այն տեղի կունենա այսօր՝ նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, որով պարզ կդառնա «Գոյ» թատրոնի հետագա ճակատագիրը:

Նշենք, որ թատրոնի ներկայացուցիչները ներկայացրել են բացարկի միջնորդություն։ Հայցվոր կողմը դեմ է, որ գործը քննի դատավոր Լիլիթ Սադոյանը։

Մինչ այդ դերասանները «Գոյ» թատրոնի մուտքի մոտ շարունակում են նստացույցը:

Այս ընթացքում «Գոյ» թատրոնին են միացել մի շարք հայտնի դերասաններ՝ Սոֆյա Պողոսյանը, Գարիկ Սեփխանյանը, Ժաննա Բուտուլյանը, Մարիամ Ադամյանը, Էմմա Մանուկյանը, Վարդան Հովսեփյանը, Նարինե Սուլթանյանը, Էմիլ Գալստյանը և այլք: Նրանք բոլորը միացել են «Պահպանենք Գոյը» ֆլեշմոբին և դատարանից ակնկալում են արդար դատավարություն:

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել