«Հայաստանը եղել է և մնում է մեր դաշնակիցը ՀԱՊԿ-ում, Հայաստանի հանդեպ մեր բոլոր պարտավորությունները պահպանվում են, սակայն կազմակերպությանն անդամակցելու հարցը երկրի ինքնիշխան իրավունքն ու որոշումն է»,- ասել է նա կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստում:
Թասմաղամբետովը նաև հույս է հայտնել, որ Երևանը «կհստակեցնի իրավիճակը» ՀԱՊԿ-ին իր անդամակցության հարցում և պաշտոնական որոշում կկայացնի «կազմակերպության մաս լինե՞լ, թե՝ չլինել»։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում հաջորդ տրամաբանական քայլը լինելու է կազմակերպությունից դուրս գալը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել