Մեծ պատիվ է հանդիպել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին Վիլնյուսում։ Այս մասին X-ի իր էջում գրել է Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան, ով նաեւ տեսանյութ է հրապարակել:
«Ես շնորհակալություն հայտնեցի Հայաստանին՝ Լուկաշենկոյի ռեժիմի դեմ հաստատակամ դիրքորոշման համար և հույս հայտնեցի Հայաստանի և մեր ժողովրդավարական ուժերի միջև սերտ համագործակցության շարունակականության վերաբերյալ:
Հայաստանի եւ Բելառուսի ժողովուրդներն արժանի են ազատ, ժողովրդավարական և եվրոպական ապագայի»,- նշել է նա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել