Tert.am-ը գրում է.

Այս կենսագրություն չունեցող մարդիկ անամոթաբար հարցը ամենալկտի ու ցինիկ ձևով տանում են Գարեգին 2-րդ Վեհափառին:

Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը:

«Մայր Աթոռը աջակցել է արդարությանը, դատապարտել է այս բռնությունները, բայց եկեղեցին, որպես ինստիտուտ, Շարժման մեջ որևէ ներգրավվածություն չունի: Մայիսի 26-ին ես հայտարարեցի, որ եպիսկոպոսների, իմ եղբայրների հետ այդ հանդիպումից հետո անձնական որոշում եմ կայացրել:

Համարվել է, որ եկեղեցին չի կարող ակտիվ ներգրավված լինել քաղաքականության մեջ, ես ընդունել եմ դա, բայց ես նաև անձնական որոշում եմ կայացրել ու խնդրել եմ Հայոց հայրապետին, որ դադարեցնի իմ ծառայությունները:

Այդ սառեցնելու մասն էլ դարձավ ծաղրանքի առարկա: Դադարեցվել է իմ ծառայությունները, ես շատ դժվար որոշում եմ կայացրել, Մայր աթոռն էլ ինքն է որոշելու՝ ինչպես անի, ինչպես չանի, բայց որ ներգրավված է գործընթացների մեջ՝ ոչ»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել