Tert.am-ը գրում է.
Մեր ժողովուրդը ՀՀ գործող վարչապետի և կառավարության հանդեպ մեծագույն վստահություն ունի։
Այս մասին հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում իր տեսակետը ներկայացրեց՝ ինչու չկայացավ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականի հարցով ԱԺ արտահերթ նիստը։
«Մեր ժողովուրդը ՀՀ գործող վարչապետի և կառավարության հանդեպ մեծագույն վստահություն ունի, վստահում է։ Որևիցե պատճառ հրաժարական քննարկելու մենք չենք ունեցել, չունենք։
Այստեղ միակ խնդիրն ընդդիմությունն է, ոտից գլուխ խնդիր են։ Իրենք հերթական Վազգեն Մանուկյան 2-րդ-ն արեցին, ուղղակի, Վազգեն Մանուկյանի տեղը գնացին Բագրատ Գալստանյանին բերեցին։ Բացի դրանից, ոչ մի բան չի փոխվել»,- հայտարարեց Սիմոնյանը։
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2024/06/17/alen-simonyan/4141347
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել