Այսօր լրացավ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ապօրինի կալանավորման մեկ տարին։
Արմեն Աշոտյանը 365 օր բանտարկված էլ շարունակում է պայքարել նիկոլիզմի դեմ, այն չարիքի դեմ, որը կործանեց և շարունակում է կործանել հայոց պետականությունը։
Հանրության մեծամասնությունը, միջազգային կառույցները Արմեն Աշոտյանի վրա կարված գործը համարում են քաղաքական հետապնդում և փաստում, որ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է։
Հայաստանում այսօր կալանք է կիրառվում սեփական երկրում, սեփական երկրի շահերից խոսելու և ճշմարտախոսության համար, կալանք է կիրառվում թրքացմանը ընդդիմանալու, սեփական արժեքներն ու դիմագիծը պահպանելու համար, կալանք է կիրառվում քաղաքական այլակարծության համար, հայկական օրակարգ առաջ քաշելու, Հայաստանն ու Արցախը սիրելու համար։
Պարո’ ն Աշոտյան, մենք շարունակում ենք պայքարը նաև Ձեր փոխարեն և շարունակելու ենք այնքան ժամանակ մինչև դուք դուրս կգաք բանտից, միասին կվերականգնենք այն արդարությունը և այն հայկական օրակարգը, որը մինչև 2018 թվականը ծառայում էր միայն հային ու Հայաստանին։
Հ.Գ Հայրենիքի փրկության համար պայքարը չի կարող հաղթական ավարտ չունենալ. երբեք չհուսահատվելու, երբեք չընկրկելու ու հայրենիքի համար պայքարելուց չհոգնելու, չնահանջելու մտքով, թեկուզ դա լինի զրկանքների, բազում դժվարությունների գնով։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/100009109110029/posts/3611622139151388/?rdid=82YWjHOTmTC90y8R
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել