168.am-ը գրում է․

Այո, մարդը կորցրել է ինչ-որ բան, հյուրանոց է կորցրել, բայց եթե հիմա ձեր առաջարկն է պետբյուջեով հյուրանոց կառուցենք, իրանց տանք՝ անհնար է. ասուլիսին հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե Արցախի գործարարներին ի՞նչ աջակցություն են ցուցաբերում, որոնք կորցրել են ամեն ինչ։

Նախարարը նշեց, որ ՀՀ կառավարությունը հսկայածավալ՝ «տասնյակ միլիարդավոր դրամների» աջակցության ծրագրեր է իրականացրել արցախահայերի համար։

«Բիզնեսի աջակցության բազմաթիվ ծրագրեր ունենք։ Ցավոք, մեր պետության հնարավորությունները սուղ են, և հավասար մրցակցության և հնարավորությունների համադրության արդյունքում, թերևս, մեր առաջարկն է ԼՂ գործարարներին՝ օգտվեն առկա առաջարկներից։ Եթե կան բիզնես գաղափարներ՝ պատրաստ եմ ընդունել, քննարկել, թե ավելի կոնկրետ ինչ կարող ենք անել, և մեր գործող ծրագրերից օգտվեն»,-ասաց նա։

Նախարարը նշեց, թե աշխարհի զարգացած երկրներու 100 000 փախստականի դեպքում, միշտ հայտնվում են վրանային քաղաքներ, ճամբարներ. «Բայց մեր երկրում նման ոչ մի իրավիճակ չի եղել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել