Tert.am Life-ը գրում է.
Tert.am Life-ի բլից հարցերին այս անգամ պատասխանել է հաղորդավարուհի, «Միսս Հայաստան 2001» Իրինա Թովմասյանը:
- Ո՞րն է Երևանում Ձեր ամենասիրելի հատվածը:
- Իմ մանկության տան բակն է՝ Կոմիտասում:
- Ավելի շատ նեղանո՞ւմ եք, թե նեղացնում:
- Փորձում եմ երբևէ չնեղացնել ու չնեղանալ:
- Ֆոբիաներ, վախեր ունե՞ք:
- Վախ առաջացել է երեխաներիս ծնվելուց հետո: Երբ երեխաներս բարձր տեղ են կանգնում, վախենում եմ:
- Ինչի՞ց եք նյարդայնանում:
- Խցանումներից, բայց փորձում եմ զբաղվել մեքենայի մեջ, որ ժամանակն արդյունավետ անցնի:
- Ամառային հանգիստը որտե՞ղ եք պլանավորում:
-Դեռ ձմռանն եմ պլանավորում ամառային հանգիստը, որ արժեքով ավելի հարմար լինի: Այս ամառ ուզում ենք ընտանիքով գնալ Կիպրոս: Բայց այս ընթացքում գործնական հետաքրքիր առաջարկներ էլ եղան, որոնց մասին դեռ չեմ բարձրաձայնի, բայց շատ գեղեցիկ վայր է, որտեղ ես չեմ եղել: Կարծում եմ՝ ես ու ամուսինս կմեկնենք:
- Հանգիստ ընտանիքի՞ հետ, թե՝ ընկերների:
- Բնականաբար ընտանիքի:
- Ձեր մանկության երազանքը:
- Այն է, ինչ հիմա ունեմ: Միշտ պատկերացրել եմ համերաշխ, ընտանեկան հանգիստ մթնոլորտ:
- Ի՞նչ փոխեց Ձեր կյանքում հայտնի դառնալը:
- Ոչինչ չփոխվեց, բացի նրանից, որ ավելացավ պատասխանատվության զգացումը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: