Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով սկսվել են Լոռու մարզի Լոռի բերդի եկեղեցու (հասարակական կառույցի), Ամրակիցի ռուսական Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու, Հաղպատի վանական համալիրի փլուզված աշտարակի և պարիսպների վերականգնման աշխատանքները: 

unnamed (2).jpg

Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են ՀՀ Լոռու մարզի նշյալ հուշարձաններ, ինչպես նաև Սանահին վանական համալիր և Սանահինի կամուրջ՝ մշտադիտարկման: 

unnamed (4).jpg

Աշխատանքային խումբը տեղում ծանոթացել է կատարված աշխատանքներին, տեխնիկական հսկողության և կապալառու կազմակերպության հետ քննարկել առաջացած հարցերը: Լոռի բերդի համայնքապետի հետ քննարկվել են բերդի մուտքի դիմաց տեղադրվելիք տեղեկատվական կենտրոնին առնչվող հարցեր, որի շինարարության աշխատանքները ևս շուտով կմեկնարկեն: 

Հաղպատի և Սանահինի վանքերում ուսումնասիրվել է եկեղեցիների ծածկասալերի վիճակը, արձանագրվել է, որ հատկապես Հաղպատում ծածկասալերից խոնավության ներթափանցման լրջագույն խնդիր կա: 

unnamed (11).jpg

Սանահինի կամրջի խելերի հիմքերից մեկը, լվացվելով վերջին ջրհեղեղից, ժայռային հատվածում փոքր-ինչ վնասվել է: Քննարկվել են վնասված հատվածի վերականգնման հնարավորությունները: 

unnamed (5).jpg

ԿԳՄՍՆ պատվերով շուտով կշարունակվեն նաև Լոռի բերդի պարիսպների և բաղնիքների ամրակայման և վերականգնման աշխատանքները: 

unnamed (6).jpg

unnamed (9).jpg

unnamed (13).jpg

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել