Սրբազան շարժման առաջնորդին ադրբեջանական պրոպագանդային վայել բառուբանով քննադատող ու որպես ռևանշիստ հռչակող ՔՊ-ական Պապոյան Գևորը նույնպես նեկայացրել է հայտարարագիր, որից պարզ է դառնում, որ նա ունի Երևանում 2 բնակարան, 2023-ի սկզբում ունեցել է 1 ավտոմեքենա՝ «VAZ», այնուհետև ընթացքում ձեռք է բերել  2020թ.-ի արտադրության  «Toyota», որը, սակայն, նույն տարվա ընթացքում օտարել է՝ նստելով կրկին իր հին մեքենայի ղեկին: Ինչ վերաբերում է բանկային ավանդներին, ապա նա ունի 15300 դոլար և 2000000 դրամ, բանկային հաշվի մնացորդներն էլ տարվա վերջում կազմել են ավելի քան 415000 դրամ, կանխիկ գումարը տարվա սկզբում եղել է 2240000, իսկ ահա տարվա վերջում 980000 դրամ: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են մոտ 61000 դոլարին համարժեք դրամ, 3,723,960 դրամ էլ վարկի մարմանն ուղղված վճարումներ է կատարել: Գևորի այլ միանվագ ծախսերը 9,585,000  դրամ են կազմել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել