Սյամոն պնդել է, թե ռուս սահմանապահները ոչ միայն դեմ չեն լինի լքել Հայաստանի՝ Իրանի ու Թուրքիայի հետ ունեցած սահմանները՝ այսօր էլ խնդրելով հայկական կողմին՝ վերցնելու իրենց վրայից պատասխանատվությունը, այլև նույն ռուսները ԱԱԾ-ին 2012թ.-ից նամակներ են գրում՝ համապատասխան խնդրանքով դիմելով: Միևնույն ժամանակ Սյամոն հայտարարել է, թե այդ հարցը փոխկապակցված չէ Գյումրիի 102-րդ ռազմաբազայի հետ:

Հաշվի առնելով Սյամոյի ով լինելը՝ կարելի՞ է նրա ասածները «հալած յուղի» տեղ ընդունել: Եթե Սյամոն ռեալ ինֆորմացիա է հայտնում՝ առանց մանիպուլացնելու, ապա բավական հետաքրքիր պատկեր է ստացվում: Միաժամանակ հարց է առաջանում՝ ինչո՞ւ նախկին իշխանությունները չարեցին այն, ինչ որ կարող էին անել՝ ռուսների խնդրանքները բավաարելով, իսկ ահա եկել է Նիկոլն ու փորձում է այսպեսդ վարվել:

Նախկին իշխանությունները, ի տարբերություն ՔՊ-ական վիժվածքի, բավարար լայնությամբ քթի ծակ ունեին ու բավարար խելք՝ հասկանալու, որ շատ իմաստներով ռուսական սահմանապահ զորքերը Հայաստանին ավելի են պետք, քան՝ հակառակը: Նախկին իշխանություներն անվտանգությունից գլուխ էին հանում, ցինիկ գրանտակերներ չէին, որ հանուն դրսի ինչ-որ ուժերի սեփական երկիրն անվտանգային ռիսկի ենթարկեին՝ օբյեկտիվորեն սահմանները լիարժեքորեն պահել չկարողանալով: Նրանք փորձում եին Ռուսաստանին շահագրգռել, Հայաստանին կապել, որ պահեին արյամբ ու քրտինքով ձեռք բերվածը, Հայաստանն ընդամենը Թուրքայի ու Ադրբեջանի միջև գոյություն ունեցող անկապ միջնորմ չսարքեին,այլ ամրացնեին հայկական ամրոցը:

Նիկոլը եկել է՝ Կովկասի մեջտեղից թուրքերին բաժանող հայկական միջնորմը վերացնելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել