Թե ՀՀԿ հիմնադիր հայրերը ինչպիսի փորձությունների միջով են անցել, ինչպիսի պատմություն են կերտել իրենց հայրենիքում արժանապատիվ ապրելու համար, տեղյակ է ցանկացած հայ մարդ։
ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, կանգնած է եղել Արցախի ազատագրման, Հայաստանի անկախության կերտման, հայոց բանակի կազմավորման ակունքներում, նրա ղեկավարման շրջանում հայոց սահմաններն անառիկ էին, հայը ոչ միայն իր հայրենիքում, այլև սփյուռքում ապրում էր ոչ թե զոհի, այլ հաղթածի հոգեբանությամբ։
Վերջին մի քանի տարիներին մեր իրավունքներն ու արժանապատվությունը զոհաբերվում են այնպիսի կառավարիչների կողմից, ովքեր ոչ միայն չեն վարում հայանպաստ քաղաքականություն, այլև լծված են հայամետ գործիչներին ամեն եղանակով լռեցնելու, վախեցնելու փորձեր անելով։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շուրջ մեկ տարի է բանտարկված է իշխանությունների վարած քաղաքականությանը խանգարելու, ազատ խոսքի արտահայտման համար։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության 20-ամյա անդամ Ժորա Ավետիսյանը,ով օրեր առաջ կալանավորվեց և զրկված է անգամ տեսակցությունների հնարավորությունից, ևս պայքարում է իր հայրենիքում ազատ ու արժանապատիվ ապրելու համար։
Իշխանությունների վարած արկածախնդիր ու անհեռատես քաղաքականությունը իր հետևանքներով արդեն շատ ծանր հետք է թողել հայ ժողովրդի վրա, ամեն վայրկյան խախտվում են մեր քաղաքացիների իրավունքները, բայց դիմագիծ ու արժանապատվություն ունեցող սերունդը կհաղթահարի ցանկացած դժվարություն և կհասնի այն հաղթական ավարտին, որի համար պայքարում է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/100009109110029/posts/3608763462770589/?rdid=lNfcs8fXTiwsTldP
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել