Պրոպագանդելով «Զանգեզուրի միջանցքը»՝ Սյամոն հայտարարել է, թե կողմ է Կալինինգրադի տարբերակին՝ միաժամանակ խոստովանելով, որ նույն եղանակով հարցի լուծման ջատագով է նաև Իլհամի խորհդականը: «2023-ի վերջին Ադրբեջանի նախագահի խորհրդականը հայտարարեց, որ մենք պատրաստ ենք՝ Կալինինգրադի տարբերակը քննարկելու: Հիմի հարց ա ծագում՝ ի՞նչ միջանցքից եք խոսում…»,-ասել է Սյամոն:
Դա հայանպաստ սցենա՞ր է: Այս հարցի պատասխանը տալիս պետք է հաշվի առնել մի բան՝ ադրբեջանցին երբեք կողմ չի արտահայտվի մի բանի, որը կարող է օգուտ տալ Հայաստանին: Այս իմաստով, նկատենք, Սյամոն ադրբեջանցիներից չի տարբերվում. սա նույնպս չի կարող պրոպագանդել մի բան, որը կարող է ամրացնել Հայաստանը կամ վնաս հասցնել Բաքվին:
Ենթադրենք, թե Հայաստանը համաձայնվում է Կալինիգրադի տաբերակին, արդյոք դա նվազեցնելո՞ւ է ռիսկը՝ ադրբեջանաթուրքական սադրանքի, Թուրքիան հրաժարվելո՞ւ է Սյունիքն իրենով անելու ռազմավարական ծրագրից, կամ Ադրբեջանը՝ Սևանից: Անկարան կարող է Սյունիքում սեփական ձեռքերով կազմակերպել տեռորիստական ակտ, դրա համար մեղադրել ասենք իբր Հայաստան ներթափանցած քրդերին ու այդ պատճառաբանմամբ զորք մտցնել Հայաստան՝ իբր ապահովելու միջանցքի անխափան գործունեությունը: Կարո՞ղ է, չէ՞, նման բան լինել, թե՞ Սյամոյին անձամբ Իլհամն է խոստացել, որ բարի կգտնվի ու Հայաստանի դեմ սադրանքներ չի կազմակերպի:

Ինչ տեսակ կապ էլ Հայաստանի տարածքով գործի, նույնիսկ եթե միջանցք էլ չլինի, թուրքական ներխուժումը դառնալու է միանշանակորեն իրական: Թուրքիան մեծ փորձ ունի՝ այլ երկրների տարածք զորքեր մտցնելու ու հսկայական անվտանգության գոտիներ ստեղծելու: Սյամոն թող նայի Սիրիային ու մտովի պատկերացնի Հայաստանի ապագան: Նրան դա ձե՞ռք է տալիս: Ինչո՞ւ, դեռ կասկածող կա՞…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել