Lurer.com-ը գրում է.

Ավստրիական ավիաուղիների ինքնաթիռը Վիեննայում վայրէջք կատարելիս՝ ուժեղ կարկուտի հարվածներին է ենթարկվել, սակայն, չնայած վնասին, բարեհաջող վայրէջք է կատարել։ Այս մասին հայտնում է Kronen Zeitung թերթի կայքը։

Սոցցանցերում հրապարակված լուսանկարում երևում է՝ կարկուտի հետևանքով վնասվել են օդաչուների խցիկի ապակիները և օդանավի քիթը: Օդաչուներին հաջողվել է բարեհաջող վայրէջքի տանել ինքնաթիռը, նշում է պորտալը։

Ավստրիական ավիաուղիների Airbus A320 ինքնաթիռը Մայորկա կղզուց թռչում էր Վիեննա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել